ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Օհանյան. «Մեր բանակը տարածաշրջանում մրցունակ բանակ է»

Օհանյան. «Մեր բանակը տարածաշրջանում մրցունակ բանակ է»
28.01.2016 | 14:39

«Մեր բանակը տարածաշրջանում մրցունակ բանակ է»՝ Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ «Կարծում եմ, որ մեր բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ բանակը տարածաշրջանում մրցունակ բանակ է, մեր բանակը հաղթանակած բանակ է, ամեն օր մեր սահմաններում՝ Արցախում, շփման գծում իր առջև դրված քննությունը հանձնում է գերազանց»,- ասաց նախարարը՝ շնորհավորելով բոլորին Հայոց բանակի 24-ամյակի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ և ցանկանում եմ, որ բոլորս անենք ամեն ինչ մեր բանակը համաժողովրդական բանակի վերածելու համար, մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար»,- ասաց նախարարը։

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ